Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հանրահավաքից սպասումներ չկան

Հանրահավաքից սպասումներ չկան
18.09.2014 | 14:33

Ոչիշխանականները ծրագիր չունեն: Այս կարծիքին են ԱԺ նախկին պատգամավորներ Հովհաննես Իգիթյանը և Ազատ Արշակյանը, ովքեր առանձնապես ակնկալիքներ չունեն հոկտեմբերի 10-ին կայանալիք ոչիշխանականների հանրահավաքից: Իգիթյանի կարծիքով ՝ այսօր ոչիշխանականների աշխատանքը համակարգում է ԲՀԿ-ն՝ վերջինիս չդիտելով իբրև ընդդիմադիր ուժ, իսկ Արշակյանի կարծիքով՝ Հայաստանում այսօր իրական ընդդիմություն չկա և «ընդդիմության տեղը թափուր է»: Երկու բանախոսներն էլ այն կարծիքին են, որ գործող իշխանությանը ոչիշխանականների ներկայացրած 12 պահանջները ոչինչ չեն ասում նրանց պայքարի ու գործունեության մասին, այդ պահանջները ոչ մի էական բան չեն փոխել և չեն փոխելու երկրում:
Ոչիշխանականների հայտարարած հանրահավաքի մասին արդեն շատերն են հասցրել կանխատեսումներ անել, և բոլոր կարծիքները մի ընդհանուր ամրագրում են ունեցել. հանրահավաքը ոչինչ չի փոխելու երկրում: Հանրահավաքից սպասումներ, ըստ երևույթին, ունեն միայն ոչիշխանականներն իրենք: Կարելի է ենթադրել: Ամեն դեպքում եղածն ու լինելիքը կերևա հոկտեմբերի 10-ին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ